Մեկնարկել է 2026 թվականի մարտի 2-5-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կայանալիք «Համաշխարհային բջջային կոնգրես 2026 (Mobile World Congress Barcelona 2026)» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է հնարավորություն ընձեռել ոլորտային կազմակերպություններին որպես այցելու մասնակցել միջոցառմանը՝ ներկայացնելով իրենց կողմից առաջարկվող արտադրանքը, լուծումները:

Մրցութային փուլն անցած այցելու կազմակերպությունները հայկական տաղավարում կունենան 1-2 ստարտափ ներկայացում (Pitching session), ինչպես նաեւ հնարավորություն օգտվել «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի հանդիպման գոտիներից։

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչ դեկտեմբերի 1-ը ներառյալ՝ այստեղ։

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման եւ ցուցահանդեսի մուտքի ծախսերը: Ավիատոմսի եւ կեցության հետ կապված ծախսերը հոգալու են ընտրված կազմակերպությունները:

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն՝ միջոցառման պաշտոնական կայքում: