14:27 | 26.06.26 | Նորություններ | 809
Yandex Armenia-ն մեկնարկել է «Yandex Armenia Startup Accelerator»-ի հայտերի ընդունումը։ Ծրագիրը նախատեսված է տեխնոլոգիական և ՏՏ ոլորտի այն նախագծերի համար, որոնք նպատակ ունեն զարգացնել իրենց գաղափարներն ու հասցնել հաջորդ մակարդակի։
Աքսելերացիոն ծրագրին կարող են դիմել ուսանողական թիմերը, հետազոտական խմբերը, ինչպես նաև զարգացման սկզբնական փուլում գտնվող ստարտափները։
Ծրագրի մասնակիցները անցնելու են շուրջ եռամսյա ինտենսիվ մենթորական ծրագիր ընկերության փորձագետների, միջազգային խոշոր աքսելերատորներից հրավիրված մասնագետների հետ, ստանալու են հասանելիություն Yandex Cloud-ի տեխնոլոգիական ռեսուրսներին, ինչպես նաև աշխատանքային տարածք Երևանի կենտրոնում գտնվող` Yandex Armenia-ի քովորքինգում: