16:23 | 26.06.26 | Նորություններ | 105

6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում

Ռումինիայի Բուզեու քաղաքում անցկացվել է Պատանիների մաթեմատիկայի բալկանյան 30-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 23 պետության 133 աշակերտ։ Յուրաքանչյուր պետություն կարող էր ներկայացնել առավելագույնը 6 մասնակից։

Հայաստանի թիմը մասնակցել է 6 աշակերտով եւ արժանացել 1 ոսկե, 1 արծաթե եւ 4 բրոնզե մեդալների։

Ոսկե մեդալ է նվաճել  «Քվանտ» վարժարանի աշակերտ Հայկ Մանուկյանը (10-րդ դասարան), արծաթե մեդալ՝ «Այբ» դպրոցի աշակերտ Լեւոն Հայրապետյանը (8-րդ դասարան)։ Բրոնզե մեդալի են արժանացել «Գազպրոմ Արմենիա» հիմնական դպրոցի աշակերտ Էրիկ Հասրաթյանը (9-րդ դասարան), Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Թադե Մորադյանհաջիաբադին (8-րդ դասարան),  Արտաշես Թումանյանը (9-րդ դասարան), Խաչատուր Վարդանյանը (9-րդ դասարան)։

Թիմը ղեկավարել են «Քառակուսի» կրթական հիմնադրամի մասնագետները՝ Տիգրան Չթյանն ու Էդգար Հողմրցյանը։ 

Պատանիների մաթեմատիկայի բալկանյան նախորդ օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել էր «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Տիգրան Հախեյանը եւ արժանացել արծաթե մեդալի։ Օլիմպիադային մասնակցելու իրավունք ունեն մինչեւ 15 տարեկան դպրոցականները։