13:16 | 26.08.26 | Նորություններ | 131
Գյումրիում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվել է նույն հասցեում՝ Սայաթ-Նովա փողոց, 7 շենք, թիվ 6 խանութ։ Կենտրոնը հաճախորդներին կընդունի նորացված եւ առավել հարմարավետ միջավայրում՝ առաջարկելով Ucom-ի ծառայություններից օգտվելու ժամանակակից եւ արդյունավետ փորձառություն։
Գյումրու նորացված կենտրոնը Ucom-ի վաճառքի եւ սպասարկման 74 կենտրոններից մեկն է։ Այստեղ բաժանորդներին մեկ վայրում հասանելի է ընկերության ծառայությունների եւ տեխնոլոգիական լուծումների ամբողջ տեսականին՝ շարժական եւ ֆիքսված կապից մինչեւ հեռուստատեսային ծառայություններ, Wi-Fi լուծումներ եւ խելացի սարքեր։ Կենտրոնում հնարավոր է ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, ընտրել համապատասխան ծառայությունն ու տեղում ծանոթանալ Ucom-ի առաջարկներին։
«Ucom-ի համար կարեւոր է, որ բաժանորդների համար ժամանակակից եւ հարմարավետ միջավայր ապահովելը։ Մենք բարձր ենք գնահատում Գյումրու մեր բաժանորդների հավատարմությունն ու պատրաստ ենք բոլոր ջանքները ներդնել նրանց համար մեր կենտրոնում առավել որակյալ փորձառություն ապահովելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Գյումրու Սայաթ-Նովա 7 հասցեի սպասարկման սրահում՝ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդն ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ եւ հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով եւ առավել մատչելի գնով։ Բացի այդ, մինչեւ սեպտեմբերի 3-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։
Ucom-ը շարունակում է բարելավել իր վաճառքի եւ սպասարկման կենտրոնների ցանցը՝ ապահովելով հասանելի, արագ եւ որակյալ սպասարկում Հայաստանի տարբեր քաղաքներում եւ համայնքներում։