10:46 | 28.08.26 | Նորություններ | 107

Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները

Ucom-ը մեկնարկում է Green բնապահպանական արշավը եւ ներկայացնում նոր՝ GreenGo եւ GreenPlus սակագնային պլանները, որոնց միանալով բաժանորդները կարող են օգտվել բջջային կապից եւ միաժամանակ աջակցել բնապահպանական ծրագրերի իրականացմանը։

Green փաթեթներում ներառված է 200 ՀՀ դրամ նվիրաբերություն բաժանորդի կողմից, որը յուրաքանչյուր ակտիվացման դեպքում ուղղվելու է բնապահպանական ծրագրերի իրականացմանը, իսկ Ucom-ը կրկնապատկելու է բաժանորդների կատարած նվիրաբերությունների ընդհանուր գումարը։ GreenGo՝ ամիսը 3200 դրամ արժողությամբ փաթեթը ներառում է նաեւ 30 ԳԲ ինտերնետ եւ 1500 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան եւ Ռուսաստանի ցանցեր՝ բացառությամբ MTS-ի, իսկ GreenPlus՝ ամիսը 5200 դրամ արժողությամբ փաթեթը ներառում է անսահմանափակ ինտերնետ եւ 3000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան եւ Ռուսաստանի ցանցեր՝ բացառությամբ MTS-ի։ 

«Ucom-ի համար կանաչ եւ պատասխանատու ընկերություն լինելը միայն սկզբունք չէ, այլ հետեւողական աշխատանք։ Մեզ համար կարեւոր է ոչ միայն մեր բաժանորդների համար ժամանակակից կապ ու տեխնոլոգիաներ ապահովելը, այլեւ այնպիսի լուծումներ ստեղծելը, որոնք նրանց հնարավորություն կտան ներգրավվելու հանրության եւ շրջակա միջավայրի համար կարեւոր նախաձեռնություններում։ Green արշավը հենց այդպիսի հնարավորություն է։ Յուրաքանչյուր բաժանորդ կարող է մասնակցել բնապահպանական ծրագրերին, իսկ Ucom-ը կկրկնապատկի նրա ներդրումը՝ մեծացնելով յուրաքանչյուր մասնակցության ազդեցությունը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Ucom-ի բաժանորդները GreenGo-ին կարող են միանալ հավաքելով *321*1#, GreenPlus-ին՝ հավաքելով *321*2#, իսկ նոր միացողները փաթեթները կարող են ձեռք բերել Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններում։ Նախաձեռնության շրջանակում նվիրաբերված եւ Ucom-ի կողմից կրկնապատկված միջոցներն ուղղվելու են ընկերության գործընկեր «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին» (FPWC)՝ անտառապատման, կենսաբազմազանության պահպանման եւ էկոկրթության ծրագրերի իրականացման համար։

Նոր սակագնային պլանները Ucom-ի՝ բնապահպանական եւ կայուն զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շարունակությունն են՝ միավորելով մարդկանց մի համայնքում, որտեղ ամենօրյա կապից օգտվելը նպաստում է նաեւ բնության պահպանությանը։ Համայնքի անդամները հնարավորություն կունենան մասնակցելու բնապահպանական ծրագրերին, տեսնելու իրենց ներդրման իրական արդյունքը եւ միասին նպաստելու ավելի կանաչ ապագայի ձեւավորմանը։ 

Մանրամասները՝ ucom.am կայքում։