12:03 | 04.09.26 | Նորություններ | 149

Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին

Ucom-ը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ, հանդես է գալիս որպես «Coca-Cola Fest 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր։ Միջոցառումն անցկացվելու է սեպտեմբերի 5-ին, 13։00-ից 23։00-ը՝ Yerevan Park-ում: 

Փառատոնի տարածքում որակյալ կապ ապավովելուց բացի, Ucom-ը կներկայանա նաեւ հատուկ տաղավարով,  որտեղ այցելուները հնարավորություն կունենան հանգստանալու, լուսանկարվելու ԱԲ տեխնոլոգիայով ֆոտոխցիկում, լիցքավորելու հեռախոսները,  խաղալու սեղանի թենիս  եւ ստանալու տարբեր անակնկալներ։ Տաղավարը կդառնա փառատոնի վառ կետերից մեկը՝ ապահովելով յուրօրինակ թվային փորձառություն բոլոր այցելուների համար։ 

«Ucom-ի համար կարեւոր է երիտասարդներին առաջարկել ոչ միայն արագ եւ որակյալ կապ ու ժամանակակից թվային լուծումներ, այլեւ նոր փորձառություններ եւ շփման հնարավորություններ։ Ուրախ ենք լինել փառատոնի տեխնոլոգիական գործընկերը եւ մեր հնարավորություններով նպաստել մասնակիցների յուրահատուկ փորձառությանը»,- նշել  է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ի տաղավարում կազմակերպվող մրցույթների հաղթողները՝  այլ մրցանակների թվում, կստանան նաեւ Level Up+ 2500 փաթեթից 1 ամիս անվճար օգտվելու վաուչեր։  

Ucom-ը շարունակելու է աջակցել երիտասարդական նախաձեռնություններին՝ նպաստելով տեխնոլոգիաների եւ ժամանակակից ժամանցային ձեւաչափերի համադրմանը։